ՆԱՏՕ-ին անդամակցությունը Վրաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության հիմնական գերակայությունն է. Ղարիբաշվիլի

ՆԱՏՕ-ին անդամակցությունը Վրաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության հիմնական գերակայությունն է. Ղարիբաշվիլի

Բրյուսելում ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ բարձր է գնահատել Վրաստան -ՆԱՏՕ համագործակցությունը, մասնավորապես՝ Վրաստանի ԶՈՒ խաղաղարար առաքելությունն Աֆղանստանում, հայտնում է 1tv.ge-ն։

«ՆԱՏՕ-ին անդամակցությունը Վրաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության հիմնական գերակայությունն է, և արտացոլված է մեր Սահմանադրության մեջ: ՆԱՏՕ-ի գլխավորած գործողություններում 860 վրացի տղամարդ ու կին արդեն 10 տարի ծառայում են Աֆղանստանում՝ դաշնակիցների ռազմական անձնակազմի հետ միասին: Մենք ողջունում ենք Սևծովյան տարածաշրջանում Դաշինքի աճող ներկայությունը: Սև ծովի ափին Դաշինքի առկայությունը ուժեղ զսպիչ միջոց է, որը հավասարապես ուժեղ կայունացնող ազդեցություն ունի: Մենք ողջունում ենք «ՆԱՏՕ 2030»-ը գործարկելու դաշնակիցների ռազմավարությունը, որն, ի վերջո, կապելու է մեզ Դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգի հետ»,- հատարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում