Շրի Լանկայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Հունիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Ջանիտա Ա․ Լիյանագեին (նստավայրը՝ ք․Մոսկվա)` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Լիյանագեին պատասխատանու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Շրի Լանկայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։
Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործադրել բոլոր ջանքերը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ, մասնավորապես բժշկական կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, օդային հաղորդակցության, առևտրի և զբոսաշրջության ոլորտներում։
Նախարարի տեղակալ Սաֆարյանը և դեսպան Լիյանագեն կարևորել են միջազգային հարթակներում համագործակցության ամրապնդումը։
Կարծիքներ