Արմեն Փամբուխչյանը ընդունել է «ՀՀ ԱԻՆ Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամներին
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ընդունել եմ «ՀՀ ԱԻՆ Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամներին՝ նախագահ Ներսես Հեպոյանի գլխավորությամբ:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արմեն Փամբուխչյանը:
Ողջյունելով վետերաններին՝ կարևորել եմ նրանց դերն ու նշանակությունը և ընդգծել, որ կառույցը հզորանում է նաև այն ներդրումով, որ ունեն վետերանները ԱԻՆ տարբեր ծառայությունների կայացման գործում:
ԱԻՆ աշխատողի օրվա առիթով պարգևներ եմ հանձնել վերջիններիս, մասնավորապես՝ պարգևատրվել են պաշտոնաթող փ/ծ փոխգնդապետներ Գեղամ Ռաֆիկի Լալայանը և Գևորգ Հմայակի Թադևոսյանը՝ «Փրկարար ծառայության պատվավոր գնդապետի» կոչումներով, «ԱԻՆ վետերան» մեդալ է հանձնվել պաշտոնաթող փ/ծ գնդապետ Հրաչ Սիմոնի Ասատրյանին:
Մեդալներով են պարգևատրվել նաև՝ պաշտոնաթող փ/ծ գնդապետ Ավետիք Արամայիսի Բաբայանը, պաշտոնաթող փ/ծ փոխգնդապետ Արթուր Ռաֆիկի Չատինյանը, պաշտոնաթող փ/ծ մայոր Դավիթ Մհերի Հակոբյանը և պաշտոնաթող փ/ծ ավագ Հովհաննես Ստեփանի Անդրեասյանը:
«ՀՀ ԱԻՆ Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2010 թ. փետրվարի 10-ին: 2011 թվականի սեպտեմբերի 8-ի արտահերթ ժողովի որոշմամբ` խորհրդի նախագահ է ընտրվել նախագահի տեղակալ, պահեստազորի գնդապետ Ներսիկ Ռաֆիկի Հեպոյանը:
Կարծիքներ