Ինդոնեզացի փրկարարները վերսկսել են խորտակված լաստանավի վեց ուղեւորների որոնումը
Ինդոնեզացի փրկարարները հունիսի 30-ին վերսկսել են այն լաստանավի վեց ուղեւորների որոնումները, որը խորտակվել Է Բալի կղզու ափի մոտ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Ազգային որոնողական-փրկարարական գործակալության նահանգային վարչության ղեկավար Գեդե Դարմադան:
«Գործողությանը մասնակցում են գործակալության երեք նավեր եւ հանրապետության ռազմածովային ուժերի մեկ նավ»,- մեջբերում Է նրա խոսքը Detik պորտալը: «Այս պահին վեց մարդ համարվում Է անհայտ կորած, յոթը զոհվել Է, ութը վնասվածքներ Է ստացել եւ հոսպիտալացվել»,- ճշտել Է գերատեսչության ներկայացուցիչը:
Ընդամենը լաստանավում եղել են անձնակազմի 16 անդամ եւ 41 ուղեւոր: Նավը, որը ժամանել Էր Ճավա կղզուց, հունիսի 29-ին շրջվել Է եւ ջրասույզ եղել գործնականում Բալիի նահանգի Ջեմբրան նավահանգստի մոտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ