Կարակասում ոստիկանության հետ բախման հետեւանքով զոհվել է առնվազն 26 մարդ
Այս շաբաթ Կարակասի հյուսիս-արեւմուտքում ոստիկանության եւ հանցախմբի միջեւ բախումները հանգեցրել են առնվազն 26 մարդու մահվան, այդ թվում՝ չորս սպայի, եւ 387 մարդու վիրավորման, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Վենեսուելայի ՆԳՆ Կարմեն Մելենդեսին:
Մայրաքաղաքի փողոցներում մի քանի օր տեւած ինտենսիվ կրակոցները ստիպել են որոշ բնակիչներին լքել իրենց տներն ու կանգնեցնել շարժը մի քանի շրջաններում, քանի որ իշխանությունները հանցավորությամբ լցված քաղաքում փորձում են կասեցնել իրենց տարածքն ընդլայնելու ուղղությամբ հանցախմբի փորձերը:
Մելենդեսն ասել է, որ 10 սպա է վիրավորվել բախումների հետեւանքով եւ որ 22 հանցագործ է զոհվել: Նա ասել է, որ շուրջ 28 քաղաքացիական անձ է վիրավորվել, նրանցից մի քանիսը զոհվել են՝ չնայած նա չի նշել հստակ թիվն ու չի ներկայացրել այլ մանրամասներ:
Այս շաբաթ իրավապաշտպանները հայտարարել են, որ բախումների հետեւանքով զոհվել է չորս մարդ: Ակտիվիստներն ու քաղաքական ընդդիմությունը մի քանի տարի շարունակ մեղադրել են նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը հակաահաբեկչական ռեյդերի ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերին թաքցնելու մեջ:
Կարծիքներ