Կայացել է ԱՊՀ երկրների անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհուրդի նիստը

Կայացել է ԱՊՀ երկրների անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհուրդի նիստը

Տեսակոնֆերանսի միջոցով կայացել է ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 20-րդ նիստը, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Նիստին մասնակցում էին միջկառավարական խորհրդի պատվիրակությունների անդամները, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՊՀ անտառային համակարգի արհմիությունների ֆեդերացիան:

Նիստի բացումը կատարել է խորհուրդի նախագահ, շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ԱՊՀ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարները, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը և ԱՊՀ անտառային համակարգի արհմիությունների ֆեդերացիայի նախագահը։

Նիստի ընթացքում քննարկվել են անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհուրդի 2017-2021թթ. գործունեությունը, ինչպես նաև համագործակցության մինչև 2025թ. գործողությունների պլանի առաջին փուլի (2016-2020թթ.) կատարման արդյունքները:

Քննարկվել են նաև ԱՊՀ տարածքում անտառտնտեսության զարգացման, անտառային հրդեհների կանխարգելման ու մարման, անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացման, կադրերի վերապատրաստման և այլ հարցեր։

Որոշվել է ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհուրդի 21-րդ նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում և շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանին, հերթական ժամանակահատվածի համար, հաստատել որպես անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի նախագահ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում