Սալվադորի իշխանությունները հենց այնպես բիթքոիններ կբաժանեն բնակիչներին

Սալվադորի իշխանությունները հենց այնպես բիթքոիններ կբաժանեն բնակիչներին

Սալվադորի իշխանությունները խոստացել են հենց այնպես 30-ական դոլարի բիթքոին բաժանել բնակիչներին: Նրանք կարծում են, որ կրիպտոարժույթի զանգվածային օգտագործումը կօգնի ներդրումներ գրավել երկիր, հայտնում է Lenta.ru-ն:

Այս միջոցառումները նախատեսված են նաեւ սպառումը մեծացնելու եւ արտերկրում աշխատող միլիոնավոր բնակիչների համար տրանսֆերտների ծախսերը կրճատելու համար: Ակտիվ ստանալու համար անհրաժեշտ է հաշիվ բացել ազգային Chivo բիթքոին-դրամապանակում: Գնորդները կկարողանան բիթքոինով վճարել այն ապրանքների համար, որոնց գները դոլարով են նշված:

Դոլարով բացված բանկային հաշիվները կմնան այս արժույթով, ինչպես նաեւ՝ աշխատավարձերն ու կենսաթոշակները:

Հանրապետության համար խնդիր է դարձել Համաշխարհային բանկի դիրքորոշումը, որը հրաժարվել է աջակցել բիթքոինի տարածմանը: Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նշել է, որ այն բախվել է «մակրոտնտեսական, ֆինանսական եւ իրավական խնդիրների»՝ կապված այն բանի հետ, որ Սալվադորը բիթքոինի է անցել:

Fitch վարկանշային գործակալությունը կարծում է, որ բիթքոինի օրինականացումը կարող է հանգեցնել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային ստանդարտների խախտումների:

Ներկայումս բիթքոինի փոխարժեքը 31,7 հազար դոլար է կամ 2,3 միլիոն ռուբլի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում