Հայրենասեր հանրապետականներից տեսնես քանի՞սն են մնացել ՀՀ քաղաքացի. Հասմիկ Հակոբյան
ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Ֆեյսբուքում գրում է.
Հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ական Գևորգ Կոստանյանը, ով Գլխավոր դատախազ է եղել, պատգամավոր, համալրեց այն նախկին քաղաքական էլիտայի շարքերը, որոնք, մեղադրվելով տարբեր հանցագործությունների մեջ, փախել են Ռուսաստանի Դաշնություն՝ դառնալով այդ երկրի քաղաքացի։ Միքայել Հարությունյան, Ռուբեն Հայրապետյան, Միհրան Պողոսյան...
Մեկ այլ քննարկման հարց է այն, որ նրանցից ոմանք դարձել են պաշտոնյա և պետական գաղտնիքի կրող այն ժամանակ, երբ արդեն ՌԴ քաղաքացի են եղել։ Դե հետևաբար գործել են իրենց ներկայացրած երկրի շահերից ելնելով։ Կամ այն երկրի շահերրից ելնելով, որի քաղաքացի պետք է դառնային հետագայում։
Հայրենասեր հանրապետականներից տեսնես քանի՞սն են մնացել Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
Կարծիքներ