Չավուշօղլուն ծրագրում է մեկնել Աթենք

Չավուշօղլուն ծրագրում է մեկնել Աթենք

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ծրագրում է մայիսի վերջին մեկնել Աթենք՝ հանդիպելու Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ: Այս մասին հայտնում է հունական «Կատիմերինի» (Kathimerini) թերթը:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ աղբյուրը չի հայտնել՝ կոնկրետ որ օրն է Չավուշօղլուն մեկնելու Հունաստան:

Նշվում է, որ Թուրքիայի ԱԳ նախարարի այցի ծրագրից բացի կողմերի միջև սպասվում են նաև բանակցություններ:

Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն այցելել էր Թուրքիա, բանակցություններ վարել թուրք գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպումից հետո Չավուշօլուն և Դենդիասը համատեղ մամուլի ասուլիսով էին հանդես եկել, որի ընթացքում երկուստեք հնչել էին կոշտ հայտարարություններ: