Ռուսաստանը ՓԶՀՀ է մշակում, որը նմանը չունի աշխարհում
Ռուսաստանը փոխադրովի զենիթահրթիռային համալիր (ՓԶՀՀ) է մշակում, որը նմանը չունի աշխարհում։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լեոնովը։
«Նոր ՓԶՀՀ-ն հագեցած կլինի օպտիկաէլեկտրոնային ինքնանշանառման գլխիկով, որն աշխարհում նմանը չունի»,-ասել է նա «Կրասնայա Զվեզդա» թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ նոր ՓԶՀՀ-ն ստեղծվում է Մետկա փորձարարական-կոնստրուկտորային աշխատանքիշրջանակում։ Ներկայումս ցամաքային զորքերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները վերազինվում են Վերբա ՓԶՀՀ-ով։ Սա ժամանակակից փոխադրովի համալիր է, որը, ըստ զինվորականների, ունակ է խոցել թիրախները 10-ից 4,5 հազար մետր բարձրության վրա եւ 500-ից 6,5 հազար մետր հեռավորության վրա։
Կարծիքներ