Ինձագին կդառնա Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը

Ինձագին կդառնա Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը

Իտալացի մասնագետ Սիմոնե Ինձագին մոտ ժամանակներս կերկարաձգի պայմանագիրը «Ինտերի» հետ։

Կողմերը առաջիկա երկու օրվա ընթացքում կստորագրեն երկու տարվա համար նախատեսված պայմանագիր։ Թիմի գլխավոր մարզչի աշխատավարձը կկազմի 6,5 միլիոն եվրո, նախատեսված են նաև բոնուսներ, հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։

Ինձագին կդառնա Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը՝ առաջ անցնելով Անտոնիո Կոնտեից, ով «Նապոլիում» մեկ մրցաշրջանում կվաստակի 6 միլիոն եվրո։

Ինձագին միլանյան թիմը գլխավորում է 2021 թվականից։ Նրա գլխավորությամբ «Ինտերը» դարձավ Իտալիայի չեմպիոն, երկու անգամ նվաճեց երկրի գավաթը, երեք անգամ՝ սուպերգավաթը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում