ԵՄ-ում վարակման դեպքերի մոտ 90 տոկոսը հնարավոր է բաժին ընկնի «Դելտա» շտամին
ԵՄ-ում կորոնավիրուսային վարակի բոլոր դեպքերի մոտ 90% -ը օգոստոսին հնարավոր է բաժին հասնի «Դելտա» շտամին: Այս մասին ասվում է Եվրոպական բժշկական գործակալության (EMA) և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնների մամուլի հաղորդագրությունում։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Դելտան» անհանգստացնում է, քանի որ այն արագորեն տարածվում է ամբողջ Եվրոպայում և կարող է լուրջ սպառնալիք դառնալ։ Այն ավելի վարակիչ է, քան «Ալֆա» տարբերակը։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնը նշում է, որ օգոստոսին այդ շտամը կկազմի ԵՄ-ում կորոնավիրուսային վարակի դեպքերի 90% -ը։
Կազմակերպությունները կոչ են արել հատուկ ուշադրություն դարձնել ուղեկցող հիվանդություններով տառապող մարդկանց, ինչպես նաև նվազեցնել կորոնավիրուսային հիվանդությունից ծանր հիվանդության և մահվան ռիսկերի վտանգը: Ըստ տվյալ մասնագետների՝ ԵՄ-ի 10 երկրներում 8օ տարեկանից բարձր մարդկանց ավելի քան 30%-ը չի անցնել պատվաստումների ամբողջական կուրսը։
Կարծիքներ