Վճռաբեկ դատարանում կստեղծվի վարչական պալատ․ կառավարությունն ընդունեց որոշումը
Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գրիգորյանը Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որը Վճռաբեկ դատարանում վարչական պալատի առանձնացման մասին էր:
«Սահմանադրությամբ վարչական դատարանը ամրագրված է որպես մասնագիտացված դատարան՝ այդպիսով ստեղծելով երաշխիքներ տվյալ դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունն ու լիարժեքություն ապահովելու համար՝ ելնելով արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկություններից: Վարչական մասնագիտացված արդարադատության ոլորտում անձի իրավունքների դատական պաշտպանության արդյունավետություն պայմանավորող կարևոր հանգամանք է նաև վճռաբեկ ատյանում մասնագիտացման գործոնի լիարժեք ներդնումը»,- հայտնեց փոխնախարարը:
Փոխնախարարի խոսքով՝ Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծումը բխում է դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ծրագրից:
Կարծիքներ