Այսօր ՍԴ-ն ընդդիմանում է, քանի որ նրան այլևս չեն «բամփում». Հովհաննես Հովհաննիսյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորեց բոլորին, քանի որ հեղափոխությունը շարունակվում է, հեղափոխության ընթացքն անկասելի է։
«Անկախ նրանից, թե ինչ կլսեք այս օրերին, ինչ կկարդաք ստահոդ մամուլում, միևնույն է, մի հավատացեք այդ ամենին։ Այն քվեն, որ մեզ տվել եք՝ 70 տոկոս վստահության քվե, մենք այսօր պարտավոր ենք իրացնել։ Միգուցե ուշացած, բայց մենք իրականացնում ենք այն, որի համար մեզ լիազորել եք այսօր գալ այս դահլիճ»,- ասաց նա։
Հովհաննիսյանը շեշտեց, որ անկախությունից ու ինքնիշխանությունից ավելի մեծ արժեք գոյություն չունի։ Նրա խոսքով՝ ինքնիշխանությունը, որը ժողովրդավարության հիմքն է, որի հիմքն էլ մարդու իրավունքներն են, տարիներ շարունակ ՀՀ-ում մի կողմ է դրվել։
Նա հավելեց, որ այսօր ՍԴ-ն ընդդիմանում է, քանի որ նրան այլևս չեն «բամփում»։
«ՍԴ գործառույթը լռելն էր, իսկ ներկայիս իշխանությունը նրանց չի բամփում, դրա համար խոսում են»,- ընդգծեց Հովհաննես Հովհաննիսյանը։
Կարծիքներ