2020-ին ոչ պատերազմական պայմաններում սպանվել է 50 լրագրող

2020-ին ոչ պատերազմական պայմաններում սպանվել է 50 լրագրող

Մասնագիտական գործունեության պատճառով 2020-ին սպանվել է 50 լրագրող կամ լրատվամիջոցների ներկայացուցիչ, մեծ մասամբ՝ այն երկրներում, որոնք չեն պատերազմում: Այս մասին զեկույց է ներկայացրել «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը՝ տեղեկացնում է France 24-ը:

Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ աճել է այն լրագրողների թիրախավորումը, որոնք զբաղվում են կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի կամ բնապահպանական խնդիրների բացահայտմամբ:

Մասնավորապես ընդգծվում են սպանությունները Մեքսիկայում, Հնդկաստանում և Պակիստանում:

Այս տարվա սպանությունների 84 տոկոսը կապված է մասնագիտական գործունության պատճառով միտումնավոր թիրախավորման հետ: 2019-ին նման դեպքերը կազմել են սպանությունների 63 տոկոսը: Այս առումով առավել տխուր պատկեր է Մեքսիկայում, որտեղ 2020-ին սպանվել է ութ լրագրող:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում