Հայաստանում 2022թ.-ի հունվար-ապրիլ ամսիներին Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 9.4%
Հայաստանում 2022թ.-ի հունվար-ապրիլ ամսիներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 9.4%: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության ֆեյսբուքյան էջից։
Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ փոփոխվել են հետևյալ կերպ.
ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 23.5%-ով,
շինարարության ոլորտն աճել է 9%-ով,
արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.6 %-ով,
առևտրի շրջանառությունն աճել է 7.8 %-ով,
արտահանումն աճել է 25.2%-ով,
ներմուծումն ավելացել է 39.1 %-ով,
սպառողական գների ինդեքսն ավելացել է 7.4%-ով։
Կարծիքներ