Վարչապետը Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ ստեղծելու որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ ստեղծելու, խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը, խորհրդի անհատական կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի կարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել.
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Ստեղծել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ:
2. Հաստատել՝
1) Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
Կարծիքներ