ԱՀԿ-ն արձանագրել է կորոնավիրուսի «լյամբդա» տարբերակի տարածումը ավելի քան 30 երկրներում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արձանագրել է կորոնավիրուսի «լյամբդա» տարբերակի տարածումը 30-ից ավելի երկրներում, հիմնականում Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում, հայտարարել է ԱՀԿ արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկխովեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա նշել է, որ ԱՀԿ-ն այս տարվա հունիսի կեսերին COVID-19-ի «լյամբդա» շտամը ներառել է հետաքրքրություն ներկայացնող տեսակների ցուցակում: Այս շտամը առաջին անգամ գրանցվել է Պերուում՝ 2020 թվականի դեկտեմբերին:
«Սա համեմատաբար երիտասարդ տարբերակ է... Այն շրջանառվում է մի շարք երկրներում, հիմնականում Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, թեեւ մինչ այժմ այն հայտնաբերվել է ավելի քան 30 երկրներում»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը հարցուպատասխանի ժամանակ, որը հեռարձակվել է կազմակերպության Twitter-յան հաշվում:
Նա հավելել է, որ կազմակերպությունը ուշադիր հետեւում է «լյամբդա» շտամին եւ աշխատում է ԱՀԿ անդամ պետությունների հետ` կորոնավիրուսի այս տարբերակի տարածման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:
Կարծիքներ