Թեհրան․ միջուկային բնագավառում Իրանի ձեռքբերումների օրինական իրավունքը չի կարող սահմանափակվել որեւէ համաձայնագրով
![Թեհրան․ միջուկային բնագավառում Իրանի ձեռքբերումների օրինական իրավունքը չի կարող սահմանափակվել որեւէ համաձայնագրով](https://freenews.am/uploads/images/image_750x_61fe73745362e.jpg)
Միջուկային բնագավառում Իրանի ձեռքբերումների օրինական իրավունքը չի կարող սահմանափակվել որեւէ համաձայնագրով։ Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։
«Խաղաղ նպատակով միջուկային բնագավառում իր ձեռքբերումները պահպանելու, մշակելու եւ ուսումնասիրելու Իրանի օրինական իրավունքը չի կարող սահմանափակվել որեւէ համաձայնագրով»,- գրել է Շամհանին Twitter-ի իր էջում։
Կարծիքներ