«Տիկ-Տոկ»-ի օգտատերը տղամարդուց մերկ նկարներ է ստացել, այնուհետև սպառնացել

«Տիկ-Տոկ»-ի օգտատերը տղամարդուց մերկ նկարներ է ստացել, այնուհետև սպառնացել

Հայկուհի Կ.-ն 2022 թվականի փետրվար ամսին համացանցի «Տիկ-Տոկ» սոցիալական կայքի միջոցով իր կողմից օգտագործվող «chakal axjik» էջով ծանոթություն է հաստատել «Տիկ-Տոկի» օգտատեր Ա. Մ.-ի հետ: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ նրանք սկսել են շփումը «Վայբեր» հավելվածի միջոցով, որի ընթացքում Հայկուհի Կ.-ն ձեռք է բերել տղամարդու կիսամերկ լուսանկարները և տեսագրությունները:

Հայկուհի Կ.-ն սպառնացել է, որ դրանք ցույց կտա Ա. Մ.-ի ընտանիքի անդամներին և ընկերներին: Մարտի 2-ին տղամարդուց պահանջել է խոշոր չափերով` 700.000 դրամ գումար:

Գործը դատարան է ստացվել ապրիլի 27-ին և մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին:

Հայկուհի Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-ի (շորթումը, որը կատարվել է խոշոր չափերով) հատկանիշներով:

Հայկուհի Կ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում