Այրվել է մոտ 18 հա խոտածածկույթ

Այրվել է մոտ 18 հա խոտածածկույթ

Օգոստոսի 24-ին, ժամը 20:39-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի ֆուտբոլի ակադեմիայի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:19-ին, մարվել՝ 22:38-ին: Այրվել է մոտ 18 հա խոտածածկույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում