Շիրակի նախկին մարզպետը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հովհաննես Հարությունյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ:
Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
Հովհաննես Հարությունյանը 2021 թվականի հունիսի 21-ից զբաղեցնում էր Շիրակի մարզպետի պաշտոնը: 2021 թվականի նոյեմբերի 4-ին Հարությունյանն ազատվել էր Շիրակի մարզպետի պաշտոնից: Հովհաննես Հարությունյանը Գյումրիի ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը, սակայն ընտրություններում «Բալասանյան» դաշինքին զիջելուց հետո հրաժարվել էր Գյումրիի ավագանու անդամի մանդատից:
Կարծիքներ