Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց և դուսր եկավ Հատուկ քննչական ծառայության շենքից: Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ համայնքապետը ձերբակալված չէ, փաստացի գտնվում է կասկածյալի կարգավիճակում:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայություն բերման էր ենթարկվել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր Առուշանյանի փաստաբանը:
Նշենք, որ Առուշանյանն այսօր մասնակցում էր ի պաշտպանություն Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետիսյանի՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում իրականցվող բողոքի ակցիային:
Կարծիքներ