Հունիսի 20-ին դու ​ քո քվեով որոշում ես այս մի բուռ հայրենիքի լինել կամ չլինելու հարցը, դու քո ձայնը տալիս ես #Հանուն ազատության, ժողովրդավարության, որը մեզ համար բացարձակ արժեք է. Արամ Խաչատրյան

Հունիսի 20-ին դու ​ քո քվեով որոշում ես այս մի բուռ հայրենիքի լինել կամ չլինելու հարցը, դու քո ձայնը տալիս ես #Հանուն ազատության, ժողովրդավարության, որը մեզ համար բացարձակ արժեք է. Արամ Խաչատրյան

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

«Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր,

ահա և քարոզարշավը մոտենում է ավարտին:
Այս օրերին մենք՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներս՝ մեր ու հայ ժողովրդի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հնարավորություն ունեցանք անմիջական շփումներ ունենալու ձեզ հետ, զգալու ձեր անսահման աջակցությունը:

Ես՝ ինքս և մեր թիմակիցները քարոզարշավի այս կարճ ժամանակահատվածում փորձեցինք լինել մեր չքնաղ Լոռու բոլոր տարածաշրջաններում, համայնքներում: Անհնար է փոխանցել աջակցության ու անվերապահ սատարման այն մեծ ալիքը,որ ստացանք ձեզնից, անհնար է վերարտադրել այն ջերմությունը, որ զգացինք ձեզ հետ ​ անկաշկանդ ու անկեղծ շփումների ընթացքում: Ձեր դրական էներգիան անչափ կարևոր է, ու մեծագույն ուժ է տալիս մեզ պայքարելու հանուն հայրենիքի ազատության, հանուն հայրենիքի զարգացման: Նաև ուզում եմ ներողություն խնդրել բոլոր այն լոռեցիներից, որոնց հետ ժամանակի սղության պատճառով չհասցրեցինք ​ զրուցել, հաղորդակից դառնալ նրանց խնդիրներին: Վստահեցնում եմ՝ այդ բացը մենք անպայման լրացնելու ենք առաջիկայում:

Սիրելի՛ հայրենակիցներ,
հունիսի 20-ին հայ ժողովուրդը կանգնելու է վճռորոշ ընտրության առջև, ընտրություն՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գլխավորությամբ՝ սերունդներին ժառանգվելիք պայծառ ապագայի և ձեզ շատ քաջածանոթ, տասնամյակներ շարունակ երկիրը կեղեքած, ժողովրդին հարստահարած ազգակործան մաֆիայի միջև: Ընտրություն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ժողովրդավարության, սահմանների անվտանգության, զարգացած տնտեսության, արդյունաբերության և գյուղատնտեսության, կրթության ու մշակույթի, առողջապահության և զբոսաշրջության, ու, որպես հակադրություն՝ կոռուպցիայի, թալանի, ​ արնախում կլանների միջև:

Ընտրությունը քոնն է, վճռորոշ խոսքը քոնն է, սիրելի՛ հայ ժողովուրդ, սիրելի՛ լոռեցիներ:
Հունիսի 20-ին դու ​ քո քվեով որոշում ես այս մի բուռ հայրենիքի լինել կամ չլինելու հարցը, դու քո ձայնը տալիս ես #Հանուն ազատության, ժողովրդավարության, որը մեզ համար բացարձակ արժեք է:

Եվ ուրեմն՝

​ #ԱպագաԿա
#ԿաԱպագա»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում