Հունիսի 20-ին մենք միասին պետք Է որոշենք, թե մեր երկիրն ինչ ճանապարհով Է գնալու հաջորդ տարիներին. Ռոմանոս Պետրոսյան
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հաշված ժամեր անց Հանրապետությունում լռության օր է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։
Մի ամբողջ օր ամփոփելու, մտորելու ու հետագա տարիների համար թերևս ամենակարևոր որոշումը կայացնելու համար։
Եղե՛ք լայնախոհ, լռեցրե՛ք աղմուկը, սոցիալական ցանցերի ու մեդիայի ստեղծած իրականությունից անդին, ամեն տեսակ ազդեցությունից զերծ, արդարության կշռով կայացրեք ձեր կարևորագույն որոշումը՝ միայն դուք և ապագայի ձեր տեսլականը։
Հունիսի 20-ին մենք միասին պետք Է որոշենք, թե մեր երկիրն ինչ ճանապարհով Է գնալու հաջորդ տարիներին։ Սահմանադրություն, որով պաշտպանված են քաղաքացու իրավունքները, պետություն, որը հոգ է տանում իր քաղաքացու մասին և իրավագիտակից քաղաքացի, ով պատրաստ է աջակցել պետությանը օրենքի գերակայություն հաստատելու հարցում:
Մասնակցե՛ք ընտրություններին և քվեարկե՛ք։
Ապագա կա՛ և այն կերտողը դո՛ւք եք։
Մեր ապագան կախված Է մեզնից յուրաքանչյուրից և բոլորիս քվեից:
#Ապագա_ԿԱ՛»,- գրել է նա:
Կարծիքներ