Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին
Գերիների ազատ արձակման ու մարմինների վերադարձման գործընթացին առնչվող հարցեր են քննարկել Մարդու իրավունքների պաշտպանը և Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին։
Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի գործընթացին առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև հայկական կողմի մարմինների վերադարձման խնդրին։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն գերիների ազատ արձակման ու մարմինների վերադարձման գործըթացներին ներգրավված է բացառապես այն իրավասության սահմաններում, որ նախատեսված է Պաշտպանի համար:
Կարծիքներ