ԱՄՆ-ում հնարավոր են համարել Ավստրիայի օրինակով Ուկրաինայի հարցի կարգավորումը

ԱՄՆ-ում հնարավոր են համարել Ավստրիայի օրինակով Ուկրաինայի հարցի կարգավորումը

Ամերիկացի քաղաքագետ Ստիվեն Սաբոն ասել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև բանակցությունների արդյունքը կարող է լինել Ղրիմի միջազգային ճանաչումը որպես ռուսական։ Այս մասին նա գրել է National Interest-ի հոդվածում։

Սաբոն հիշել է հետպատերազմյան Եվրոպայի պատմությունը, երբ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը պայմանավորվեցին Ավստրիայի չեզոք կարգավիճակի շուրջ։ Նա կարծում է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված լարվածությունը կարող է կարգավորվել նույն կերպ։

«ԱՄՆ-ը և նրա արևմտյան գործընկերները կարող են առաջարկել Ռուսաստանի կառավարությանը, որ երկու կողմերն էլ երաշխավորեն Ուկրաինայի չեզոքությունը»,- գրել է նա։

Նրա խոսքով՝ համաձայնագիրը կարող է շոշափել Եվրոպայի տարածքում տեղակայված կողմերի զորքերի և սպառազինության հարցը։ Նա հավելել է, որ բանակցությունները կարող են հանգեցնել Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության։

Սաբոն կարծում է, որ գործարքի արդյունքում Դոնբասը նույնպես կկարողանա Ռուսաստանի մաս դառնալ։ Ուկրաինան կկարողանա կենտրոնանալ սեփական քաղաքական և տնտեսական համակարգի կառուցման վրա, ընդգծել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում