Զիդանը՝ Իսկոյի ու Մարսելոյի շուրջ իրավիճակի մասին․ Բարդ է նրանց կազմից դուրս թողնելը

Զիդանը՝ Իսկոյի ու Մարսելոյի շուրջ իրավիճակի մասին․ Բարդ է նրանց կազմից դուրս թողնելը

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Էլչեի» դեմ կայանալիք հանդիպման նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին: 

– Ազարի մասին․

– Նա վաղը հայտավորված է լինելու։ Մենք նախատեսում ենք քիչ խաղաժամանակ տալ նրան։ Վաղը գուցե որոշումը փոքր-ինչ փոխվի։ Նա թիմի հետ արդեն մի քանի օր, ու հիմա մենք ուզում ենք առավելագույնը ստանալ դրանից։

– Իսկոյի ու Մարսելոյի մասին․

– Ես վստահում եմ իմ բոլոր խաղացողներին։ Ես չեմ պատրաստվում խոսել այդ շշուկների մասին, թե այս կամ այն ֆուտբոլիստն ուզում է հեռանալ։ Բոլոր խաղացողները լավ են մարզվում։ Դա լավ լուր է մարզչի համար։

Նրանք բոլորը պրոֆեսիոնալ են, ու ես կարծում եմ, որ նրանք լավ են մարզվում։ Ես ուրախ եմ, երբ տեսնում եմ, որ բոլոր խաղացողները կենտրոնացած են։

Նրանք բոլորն էլ խաղալու շանսեր ունեն։ Բոլոր խաղացողներն ուզում են խաղալ։ Բարդ է խաղացողներին կազմից դուրս թողնելը, բայց դա մարզչի գործի մի մասն է ու կարող եմ ասել, բարդ մասը։

– Մոդրիչի, Ռամոսի ու Վասկեսի պայմանագրերի երկարաձգման մասին․

– Դեբատը շարունակվում է, ու դուք գիտեք, թե ինչ եմ ես զգում այս ամենի վերաբերյալ։ Ես ուզում եմ, որ իմ բոլոր խաղացողները մնան այստեղ, որովհետև նրանք լավագույնն են։ Ես ուզում եմ, որ այս ամենը շուտ կարգավորվի, իհարկե։

– Քիչ ռոտացիայի դիմելու մասին․

– Այստեղ պրոֆեսիոնալներ են, ու նրանք շատ մրցակցային մարդիկ են՝ ուշադրություն դարձնելով վնասվածք ստանալու ռիսկին։

Մենք երբեք ռիսկի չենք դիմի, եթե իմանանք, որ խաղացողը կարող է վնասե; իրեն։ Գլխավոր ռիսկը կա, որովհետև շատ խաղեր կան ու շատ մարզումներ։ Բայց այստեղ շատ լավ մարդիկ են աշխատում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում