Արտահերթի առանցքային խնդիրներից մեկը լինելու է ընդդիմության ձևավորումը. Բաբաջանյան
Հայաստանի արտահերթ ընտրության առանցքային խնդիրներից մեկն էլ լինելու է ընդդիմության ձևավորումը: Հայաստանն ունի ոչ միայն նոր իշխանության կամ նոր մանդատով իշխանության, այլ նաև նոր ընդդիմության անհրաժեշտություն: Հետհեղափոխական, ինչպես նաև հետպատերազմական շրջանը ցույց է տվել, որ Հայաստանում ընդդիմության դրոշակակրի համար պայքար մղող նախկին կառավարող համակարգը չի գտել բավարար մտավոր և կամային ուժ, բավարար հեռատեսություն հանրության հետ երկխոսության միջոցով իր կառավարման համար պատասխանատվություն ստանձնելու, վերափոխվելու, այդպիսով ընդդիմադիր նշաձողը վերցնելու կարողություն:
Իրավիճակից դուրս գալու խնդրի լուծումը հանրության ձեռքում է, և արտահերթ ընտրությունը դրա հնարավորությունն է, Հայաստանում ոչ միայն նոր իշխանություն, նաև նոր ընդդիմություն ձևավորելու հնարավորությունը: Ավելին, մեծ հաշվով, եթե խնդիրների ուսումնասիրումն ու ախտորոշումը իրականացնենք առավելագույնս խորքային, պարզ կդառնա, որ Հայաստանում շատ-շատ հարցեր վաղուց արդեն ոչ թե իշխանության, այլ ընդդիմության համակարգային խնդիրների դաշտում են և այդտեղ են պահանջում լուծումներ:
Կարծիքներ