Ստեփանակերտի գազամատակարարումը դադարեցվել է

Ստեփանակերտի գազամատակարարումը դադարեցվել է

Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով ժամանակավորապես դադարեցվել է մայրաքաղաքի գազամատակարարումը, ինչպես նաև գործող գազալցակայանների աշխատանքը։ Այս մասին հայտնում է «Արցախգազ» ՓԲԸ-ն:

Նշվում է, որ նախնական հաշվարկների համաձայն՝ աշխատանքները կավարտվեն, և գազամատակարարումը կվերականգնվի վաղը՝ ապրիլի 28-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում