Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղարները

Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղարները

Հունիսի 17-ին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության, Ղրղզական Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարներ Նիկոլայ Պատրուշևը, Մարատ Իմանկուլովն ու Նասրուլլո Ռախմատժոնը:

ԱԽ-ից տեղեկացնում են, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործընկերներին դիմավորել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում