Հայտնի է Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրը

Հայտնի է Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսան Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքի, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի մի շարք առանձին հանձնարարականների կատարման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը:

Կողմերը նաև քննարկել են կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, այդ թվում ՝ հոկտեմբերի 28-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի արդյունքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում