Բոլոր համապատասխան մարմինները ստացել են հանձնարարականներ, արձագանքը կոշտ է լինելու. վարչապետ
Ձեզ հայտնի կուսակցության ներկայացուցիչները փողոցներում հարձակվում են մարդկանց վրա, իսկ իրենք ինչո՞ւ պատասխան չեն տալիս, որ ԼՂ ԱԺ նախագահը իրենց կուսակցության ներկայացուցիչն է, որը մասնակցել է և կողմ է արտահայտվել հրադադարի այս պայամններին։
Այս մասին այսօր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իրենք պատրաստվո՞ւմ են դրա բացատրությունը տալ։ Երբեմն տպավորությունն է ստեղծվում, որ ինչպես Ղարաբաղի հարցը եկար ժամանակ ձեզ հայտնի շրջանակների կողմից 97 թվականից օգտագործվել է ներքաղաքական ինտրիգների համար, հիմա էլ նույնն է արվում, կամ ի՞նչ է նշանակում ուսանողների կազմակերպված խմբերը զանգվածային անկարգություններ են փորձում կազմակերպել Երևանում։ Նրանցից մեկը, ըստ մեր տեղեկությունների, ՀՀ նախկին ղեկավարներից մեկի որդու հետ կապ ունի, մյուսներն էլ բարձրաստիճան շրջանակների հետ կապ ունեցող ուսանողներ են Երևան քաղաքում։ Բայց ով ուզում է լինի, արձագանքը կոշտ է լինելու։
Կոշտ ու օբյեկտիվ է լինելու արձագանքը։ Նրանք ուզում են, որ իշխանությունը Երևանի փողոցներում արյուն հղի, մենք գործելու ենք կոշտ, բայց օրենքի իրավունքին, պողպատե մանդատին համապատասխան։ Մենք սիրում ենք մեր հայրենակիցներին, նույնիսկ նրանց, որոնք մեզ հայհոյում են»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ իրավապահ համակարգը իր տեղում է, գործում է, ձերբակալություններ ընթանում են, կշարունակեն տեղի ունենալ։ Մեղավորները պատասխանատվություն կկրեն, բայց թացը չորին չի խառնվի․ «Այսինքն՝ գուցե լինեն մարդիկ, որոնց արարքների մեջ հանցակազմ չլինի, այդ մարդկանց դեմ հետագա իրավական պատասխանատվություն չի ձեռնարկվի։ Բայց իմ հորդորը շարունակում է մնալ նույնը՝ առավել ևս այս էմոցիոնալ և բարդ վիճակում պահպանենք հանդարտություն, չանցնենք օրենքի գծերը, որովհետև դրանք անցնելու դեպքում գործելու է հակազդեցություն, կոշտ միջոցներ, և բոլոր համապատասխան մարմինները սրա վերաբերյալ իմ կողմից ստացել են հանձնարարականներ»։
Կարծիքներ