Բենալմադենայի քաղաքային խորհուրդը միաձայն հավանություն է տվել Բենալմադենայի և Էջմիածնի միջև քույր քաղաքների հռչակման գործընթացին

Լիագումար նիստի ընթացքում Բենալմադենայի (Անդալուսիա) քաղաքային խորհուրդը միաձայն հավանություն է տվել Բենալմադենայի և Էջմիածնի միջև քույր քաղաքների հռչակման գործընթացին։ Այս որոշմանը կհետևի համագործակցության համաձայնագրի ստորագրումը՝ երկու քաղաքների միջև առևտրային, զբոսաշրջային, տնտեսական և մարզական ոլորտներում կապերի ամրապնդման համար։ Այս մասին տեղեկացնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից։
Կարծիքներ