Աֆղանստանի շուրջը հաշտության խորհրդաժողվը ՄԱԿ-ի հովանու ներքո կարող է տեղի ունենալ մարտի 27-ին Ստամբուլում
ՄԱԿ-ի հովանու ներքո Աֆղանստանի հիմնախնդրի խաղաղ կարգավորման խորհրդաժողովը կարող Է կայանալ մարտի 27-ին Ստամբուլում: Մարտի 10-ին այդ մասին հայտնել Է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով «Թալիբան» արմատական շարժմանը մոտ կանգած աղբյուր:
Հեռուստաալիքը լրացուցիչ տվյալներ չի հայտնում առաջիկա միջոցառման մասին:
Մարտի 7-ին The New York Times թերթը, վկայակոչելով իր մոտ առկա փաստաթուղթը, հայտնել Է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նամակ Է հղել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին, որտեղ առաջարկել Է ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացնել հանրապետության հիմնախնդրի խաղաղ կարգավորման խորհրդաժողով, քանի որ հաշտության բանակցություններն, իր կարծիքով, առաջ են շարժվում ոչ բավարար արագ: Ինչպես տեղեկացնում Է թերթը, խորհրդաժողվի ընթացքում Միացյալ Նահանգների, Չինաստանի, Ռուսաստանի, Պակիստանի, Իրանի եւ Հնդկաստանի ներկայացուցիչները կկարողանան քննարկել համալիր մոտեցում Աֆղանստանում խաղաղության պահպանման նկատմամբ: Միջոցառման նպատակը, The New York Times-ի տվյալններով՝ կդառնա կառավարության կազմումը հակամարտության երկու կողմերի մասնակցությամբ եւ բռնության կրճատումը երեք ամիս ժամկետով, իսկ հետագայում նաեւ հրադադարի ռեժիմի հաստատումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/34/
Կարծիքներ