Հայաստանը բարձր է գնահատում Շվեդիայի հետ հարաբերությունները. Խաչատուրյան

Հայաստանը բարձր է գնահատում Շվեդիայի հետ հարաբերությունները. Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին Ազգային տոնի կապակցությամբ։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանը բարձր է գնահատում Շվեդիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունները և հանձնառու է առավել ընդլայնելու ու խորացնելու արդյունավետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում