Գաուֆը չի մասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին

Գաուֆը չի մասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին

Ամերիկացի 17-ամյա թենիսիստ Քորի Գաուֆն ինստագրամյան իր էջում գրել է, որ  վարակվել է կորոնավիրուսով և չի մասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին: 

«Ես ցանկանում եմ ձեզ հետ կիսել այն լուրը, որոքինձ շատ հիասթափեցրեց: Ես կորոնավիրուսի դրական թեստ եմ հանձնել և չեմ կարողանա մասնակցել Տոկիոյի օլիմպիական խաղերին:

Ես միշտ երազել եմ Օլիմպիական խաղերում ներկայացնել Միացյալ Նահանգները, և հուսով եմ, որ ապագայում հնարավորություն կունենամ իրականացնել իմ երազանքը», – գրել է Գաուֆը:


Այս պահին Գաուֆը WTA վարկանիշային աղյուսակում 4-րդ ռակետն է ԱՄՆ հավաքականի կազմում: Ուիմբլդոնում ամերիկուհին հասավ 1/8 եզրափակիչ փուլ, որտեղ զիջեց գերմանուհի Անժելիկա Կերբերին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում