ՀԱՊԿ ԽՎ-ին ՀՀ-ի բացակայությունն ինչպես կանդրադառնա ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու որոշման վրա. ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունը
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին հայկական պատվիրակության բացակայությունը չի ազդի ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու որոշման վրա։
Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Նրանց ֆիզիկական բացակայությունը մեծապես չի դանդաղեցնում կոլեկտիվ փաստաթղթերի ընդունման շուրջ այլ անդամ երկրների կողմից համաձայնության գործընթացները»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պատվիրակությունը չեն մասնակցի ՀԱՊԿ նիստին, որը կկայանա դեկտեմբերի 19-ին՝ Մոսկվայում։
Մոսկվա չմեկնելն այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրավոր հաստատել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին ուղղված պաշտոնական նամակով:
Կարծիքներ