Սահակ Գրիգորյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանի համաձայն՝ Սահակ Գրիգորյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ:
Որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ա. Գրիգորյանի՝ 2024 թվականի հունվարի 4-ի թիվ Ե 40/10-18 գրությամբ ներկայացված առաջարկությունը.
Հրամայում եմ՝
Սահակ Էդուարդի Գրիգորյանին 2024 թվականի հունվարի 5-ից նշանակել Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ»:
Կարծիքներ