ՌԴ նախագահը կայցելի Թուրքիա

ՌԴ նախագահը կայցելի Թուրքիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի ամսաթիվը կարող է հայտնի դառնալ առաջիկա օրերին։ Նման պնդմամբ երկուշաբթի հանդես է եկել Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։

«Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման վերաբերյալ մեր նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը շատ կարևոր  նշանակություն ունի։ Ուկրաինան դրան դրական է նայում, եթե Ռուսաստանն էլ դրական պատասխան տա, ապա հանդիպումը տեղի կունենա։ Պարոն Պուտինը կայցելի Թուրքիա, առաջիկա օրերին հայտնի կդառնա ամսաթիվը»,- կարծում է Էրդողանի ներկայացուցիչը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պուտինին և Զելենսկիին հրավիրել է երկու երկրների միջև «տարաձայնությունները հարթելու» համար: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, իր հերթին, նշել է, որ Պուտինի՝ Թուրքիա հնարավոր այցի ժամկետները դեռ որոշված չեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում