Չերչիլի սիգարի մնացորդը վաճառվել է 4200 ֆունտ ստերլինգով
Սըր Ուինսթոն Չերչիլի նետած սիգարի մնացորդը, որը պահվում էր ոստիկանության մի աշխատակցի մոտ, աճուրդի ժամանակ վաճառվել է ավելի քան 4200 ֆունտ ստերլինգով, հաղորդել է PA Media-ն:
7 սմ երկարությամբ սիգարի մնացորդը մեծ իրարանցում է առաջացրել աճուրդի ժամանակ, քանի որ նախատեսվում էր այն վաճառել ընդամենը 800 ֆունտ ստերլինգով:
Նախորդ տիրոջ պապը՝ Արթուր Չերչը, 1940-ականներին Սքոթլանդ Յարդում ծառայում էր որպես ոստիկան: Երբ ոստիկանությունում ուղեկցում էր Չերչիլին, վերցրել եւ պահել է դեն նետված կիսածխած սիգարի մնացորդը:
Չորեքշաբթի աճուրդում իրը զգալի հետաքրքրություն է առաջացրել եւ վաճառվել է մի բրիտանացի կոլեկցիոների 3500 ֆունտ ստերլինգով, իսկ հավելավճարի հետ միասին գումարը կազմել է 4270 ֆունտ ստերլինգ:
Չերչիլի զույգ թավշյա հողաթափերը մարտին վաճառվել են գրեթե 40,000 ֆունտ ստերլինգով:
Կարծիքներ