Ավելի քան 30 զինվոր Է վիրավորվել Կոլումբիայում Կուկուտայի զորամասում իրականացված ահաբեկչության հետեւանքով
Շուրջ 35 զինվորականներ վերքեր են ստացել կոլումբիական Կուկուտայի բանակային զորամասում ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով: Այդ մասին, տեղեկացնում Է հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
«Շուրջ 35 զինվորականներ բուժօգնություն են ստացել միջադեպի վայրում բժիշկների ժամանելուց հետո: Նրանցից ոմանք տեղափոխվել են քաղաքային հիվանդանոցներ»,-հաղորդել Է Opinion հրատարակությունը:
Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն ավելի վաղ պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոյին անձամբ Է հանձնարարել հետաքննել Կուկուտայի բանակային զորամասում իրականացված այդ ահաբեկչական գործողությունը:
Ականապատված ավտոմեքենայի օգտագործմամբ նմանօրինակ ահաբեկչություն մարտին իրականացվել Է Կոլումբիայի արեւմուտքում. այդ ժամանակ պայթյունից տուժել Է 43 մարդ: Իշխանությունները նման ահաբեկչությունների հեղինակներ են համարում «Ազգային ազատագրության բանակ» եւ «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեղ» ապստամբական կազմակերպությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ