ՀՀ նախագահը վերահաստատել է Չարլզ Երրորդին Հայաստան հրավիրելու առաջարկը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդին ազգային տոնի՝ Ձերդ Մեծության ծննդյան օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Ձերդ Մեծության ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և արևշատություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն։
Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացումն ու խորացումը՝ ի շահ մեր ժողովուրդների:
Օգտվելով առիթից՝ սիրով վերահաստատում եմ Ձերդ Մեծությանը հարմար ժամանակ Հայաստան այցելելու իմ հրավերը»։
Կարծիքներ