Ղարաբաղի հարցն այս փուլում դիվանագիտական լուծում չունի. Փաշինյան
«Ուզում եմ արձանագրել, որ, ըստ էության, մենք պետք է հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած` մինչև բավականին երկար ժամանակ, դիվանագիտական լուծում չունի, և բոլոր այն հույսերը, առաջարկները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավել ևս այս իրավիճակում պետք է համարենք ավարտված: Ադրբեջանը համաձայն է միայն Ղարաբաղի կապիտուլյացիային, իսկ առանց Արցախի չկա Հայաստան։ Մեր անելիքը պայքարելն է մինչև վերջ և անսասան, զենք վերցնել և կռվել այնքան՝ մինչև հնարավոր կլինի հասնել հարցի վերջնական լուծման։
Մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք: Փոխզիջում նշանակում է, որ մեր դրած նշաձողից, մեր ազգային նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել` հանուն լուծման, պայմանով, որ դիմացի կողմն էլ իր առավելագույն նշաձողից պետք է ինչ-որ բան իջեցնի»:
Նիկոլ Փաշինյան
Կարծիքներ