Միջազգային կառույցներն այս գործընթացը հակասահամանադրական չեն դիտարկել. Վլադիմիր Վարդանյան
Որևէ միջազգային կառույց այս գործընթացը չի դիտարկել հակասահմանադրական, որևիցե մեկը չի քննարկել սահմանադրական բնույթը, որևիցե մեկը չի դիմել իրավապահ մարմիններին այս գործընթացի վերաբերյալ որոշակի գործընթաց ծավալելու ուղղությամբ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով freenews.am-ի դիտարկմանը՝ որ այս գործընթացը որոշ շրջանակներ որակում են որպես հակասահմանադրական:
«Չպետք է մոռանանք, որ այս գործողությունները միտված են ոչ թե Սահմանադարական դատարանի ճգնաժամի խորացնելուն, այլ այն հանգուցալուծելուն: Ինչ վերաբերվում է ընդդիմությանը, ապա նրանք զերծ են մնում ՍԴ դիմելուց, և սա շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծում»,-պատասխանեց պատգամավորը:
Վլադիմիր Վարդանյանը նաև նշեց, որ
խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում առանց որևէ պատճառաբանության, և դա լավ մոտեցում չէ նախևառաջ ընտրողների նկատմամբ:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 89 կողմ ձայնով ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
Կարծիքներ