Տեղական արտադրանքը խթանելու համար Արցախի կառավարությունը պատրաստ է տարբեր գործիքակազմեր կիրառել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին պետական լիազոր մարմինների պատասխանատուների և գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել:
Հանրապետության նախագահը նշել է, որ խնդիր է դրված Պաշտպանության բանակի սննդի մատակարարման գործում ակտիվորեն ներգրավել տեղական կազմակերպություններին, և անհրաժեշտ է կարճ ժամանակում ուսումնասիրել բոլոր հնարավորությունները: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ կառավարությունը պատրաստ է աջակցության տարբեր գործիքակազմերի կիրառմամբ օգնել տնտեսվարողներին, քանի որ հատկապես համավարակի պայմաններում, երբ տնտեսական տարբեր սահմանափակումների առաջ են կանգնած, այն մեծապես նպաստելու է տեղական գյուղմթերքի իրացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Խորհրդակցության ընթացքում առկա տնտեսական ներուժի մասին զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, իսկ առկա խնդիրների և իրենց ունեցած հնարավորությունների մասին ներկայացրել են տնտեսվարող սուբյեկտների պատասխանատուները:
Կարծիքներ