ԿԳՄՍՆ-ի կողմից հանրային քննարկման ներկայացված պատմության ծրագրերի նախագծերի հետ ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնը որևէ առնչություն չունի․ հայտարարություն
ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԿԳՄՍՆ-ի կողմից ներկայացված պատմության ծրագրերի նախագծերին։
«ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնը` իբրև ուրույն գիտական միավոր, հայտարարում է, որ որևէ առնչություն չունի ներկայումս ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված պատմության ծրագրերի նախագծերի հետ՝ «Ես և իմ հայրենիքը», «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն»։
Պատմության ծրագրերի նախագծերը երբևէ չեն քննարկվել Համաշխարհային պատմության ամբիոնում և չեն ստացել ամբիոնի երաշխավորությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Կարծիքներ