Բայդենը Սպիտակ տանն առաջին անգամ հանդիպել է Տիխանովսկայայի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել բելառուսական ընդդիմության առաջնորդ և նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահի թվիթերյան միկրոբլոգում։
«Ինձ համար պատիվ էր հանդիպել Տիխանովսկայայի հետ Սպիտակ տանը։ ԱՄՆ-ը աջակցում է Բելառուսի ժողովրդի՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների հաղթանակի ձգմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Սպիտակ տունը պաշտոնապես չի հայտնել, թե ինչի մասին են նրանք խոսել։ Բելառուսական ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ կոչ է արել Բայդենին օգնել երկրին ոչ բռնի ճանապարհով ժողովրդավարության անցնելու հարցում։
Կարծիքներ