Երևանի Ալեք Մանուկյան փողոցի ակումբներից մեկի մոտից վիճաբանելու և ծեծկռտուքի համար ձերբակալվել է 4 տղամարդ և 2 կին

Երևանի Ալեք Մանուկյան փողոցի ակումբներից մեկի մոտից վիճաբանելու և ծեծկռտուքի համար ձերբակալվել է 4 տղամարդ և 2 կին

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 03.58-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ալեք Մանուկյան փողոցի ակումբից աղմուկի ձայներ լսելով՝ մոտեցել է ու տեսել արնոտված մարդկանց:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ահազանգով մեկնած ոստիկանները նշված վայրում նկատել են մի խումբ մարդկանց, որոնք վիճաբանում, հայհոյում և փոխադարձ հարվածներ էին հասցնում միմյանց:

Չորս տղամարդիկ և երկու կանայք, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մարաշի բաժանմունք:

Պարզվել է նրանց ինքնությունը. տղամարդիկ՝ Երևան քաղաքի, կանանցից մեկը՝ Կոտայքի մարզի Արզական գյուղի, մյուսը՝ Արմավիր քաղաքի բնակիչ էին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում