Վարչապետի որոշմամբ Գագիկ Ղալաչյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գագիկ Ղալաչյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գագիկ Ղալաչյանին 2020 թվականի դեկտեմբերի 28-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Կարծիքներ